News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամեն տարի սեպտեմբերի 19-ին նշվում է արտասովոր տոն՝ Բարյացակամ էլեկտրոնային խորհրդանիշի՝ Սմայլիկի ծննդյան օրը։

1982-ի սեպտեմբերի 19-ին Քարնեգի Մելոնի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանն առաջին անգամ առաջարկեց օգտագործել երեք խորհրդանիշ հաջորդաբար՝ վերջակետ, գիծ ու փակող փակագիծ, ինչը տեքստում պետք է նշանակեր «ժպտացող դեմք»։ Դա էլեկտրոնային բառապաշարի լուրջ համալրում էր։

Պահպանվել է այն նամակը, որը Ֆալմանն ուղարկել էր հայտարարությունների էլեկտրոնային հարթակ, որն այսօրվա ֆորումների նախատիպն էր ու համալսարանի աշխատակիցների միջեւ շփման հիմնական միջոցը։

Իր գոյության 30 տարիների ընթացքում «սմայլիկը» դարձել է էլեկտրոնային հաղորդակցության անփոփոխ ատրիբուտը, ու շատերը արդեն չեն էլ պատկերացնում, թե ինչպես էր հնարավոր հաղորդակցվել առանց դրա։ Բնականաբար, ժամանակի ընթացքում հայտնվել են բազմաթիվ «սմայլիկներ», որոնք ունեն տարբեր իիմաստային ու զգացմունքային երանգավորումներ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ