News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուգանդայում ոստիկանությունը ձերբակալել է 11 մարդու, որոնք բողոքում էին այն ծրագրի դեմ, որը գործող նախագահին թույլ է տալիս մինչեւ կյանքի վերջ մնալ նախագահի պաշտոնում։ Ձերբակալվածներից մեկը ընդդիմադիր պատգամավոր է։ Ոստիկանությունը նրանց մեղադրել է չարտոնագրված հանրահավաք անցկացնելու մեջ։

Ավելի վաղ Ուգանդայի իշխող կուսակցության պատգամավորները հանդես էին եկել նախաձեռնությամբ՝ չեղարկել սահմանադրական դրույթը, որն արգելում է 75-ն անց մարդկանց առաջադրել իրենց թեկնածությունը նախագահի պաշտոնի համար։

Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեւենին, որը անցած շաբաթ 73 տարեկան է դարձել, իրավունք չունի նորից առաջադրվել, եթե այդ դրույթն ուժի մեջ մնա։ Մուսեւենին նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1986-ից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ