News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն չի փորձել ոչնչացնել Հյուսիսային Կորեայ որեւէ հրթիռ, այդ թվում վերջին երկուսը, որոնք անցել են Ճապոնիայի տարածքի վրայով, քանի որ դրանցից ոչ մեկը ուղիղ սպառնալիք չի ներկայացրել։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը, փոխանցում է AP-ն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ու Ճապոնիայի ՀՕՊ համակարգերը պատրաստ են պատասխան տալ, բայց դրա անհրաժեշտությունը չկա։ Նա նշել է, որ եթե հյուսիսկորեական հրթիռները սպառնան ԱՄՆ-ն կամ Ճապոնիային, ապա «պատասխանն այլ կլինի»։ Պենտագոնի ղեկավարը համարում է, որ Հյուսիսային Կորեան միտումնավոր է փորձարկումներն այդքան մոտ տարածության վրա իրականացնում, որպեսզի սադրի ԱՄՆ-ին, բայց միաժամանակ խուսափի պատասխան ռազմական գործողություններից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ