News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի թեման քաղաքականացվում է: Այս մասին սեպտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսում նշեց քաղաքագետ  Անդրանիկ Միհրանյանը:

Նա հիշեցրեց, որ զենքի վաճառքի մասին շատ է խոսվում, իսկ զենքի շուկան մեծ է եւ մասնակիցներն էլ մեծաթիվ են: «Եթե փող ունեք, կարող եք գնել, որտեղ հարմար գտնեք: Այդ թվում՝ Ադրբեջանը կարող է գնել Թուրքիայից»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ ինչպես քանիցս ասվել է, Ռուսաստանից Ադրբեջանի զենքի գնումը թույլ է տալիս ծավալները վերահսկողության ներքո պահել:

Նրա խոսքով՝ հասկանալի է, որ Հայաստանի համար թեման զգայուն է. «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, երկուսն էլ ՀԱՊԿ անդամ են, եւ Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի: Չնայած այս կազմակերպությունում նաեւ սեփական յուրահատուկ շահերով երկրներ կան: Ղազախստանն ասես տրոյական ձի է: Բելառուսը՝ նախագահ Լուկաշենկոյի հետ ընդհանրապես զուրկ է բարոյական սկզբունքներից»:

«Այո՛, Ռուսաստանը զենք է վաճառում: Սակայն անհրաժեշտ է հասկանալ Հայաստանին եւ Ադրբեջանին վաճառվող զենքի քանակի եւ որակի հարաբերակցությունը»,- նշեց քաղաքագետը՝ հիշեցնելով այս ենթատեքստում «Իսկանդերների» փոխանցումը: «Կարծում եմ, որ շատ դեպքերում թեման ավելի քաղաքականացվում է: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պետք է հույս ունենալ, որ նա իր պարտականությունները լավ է պատկերացնում եւ անհրաժեշտության դեպքում կկատարի»,- եզրափակեց Միհրանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ