News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետության հրապարակից այսօր՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան,  Կենտրոնի ոստիկանության բաժին բերման ենթարկված Կարո Եղնուկյանի երեխաներն ու կինը շարունակում են մնալ ոստիկանությունում: NEWS.am-ին ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ այս պահի դրությամբ նրանց փաստաբանի մասնակցությամբ կատարվում են գործողություններ: Թե ինչու են նրանք բերման ենթարկվել, ոստիկանությունից չմանրամասնեցին՝ նշելով, որ նրանք բերման են ենթարկվել «կոնկրետ» ահազանգով:

Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը տեղեկացրել էր, որ Կարո Եղնուկյանի երեխաները՝ Հակոբ, Սիմե, Էլմոն Եղնուկյանները, եւ Հայ կանանց ճակատի անդամներ Ռուզաննա Եղնուկյանը, Աղավնի Սահակյանը եւ Գեղեցիկ Տոնոյանն այսօր Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել:

Նրանց բերման են ենթարկել հրապարակում Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցների ներկայությամբ Ժիրայր Սեֆիլյանի եւ Կարո Եղնուկյանի մասին պաստառներով թռուցիկներ բաժանելիս։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ