News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրաքի Քուրդիստանում պլանավորված հանրաքվեն կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում եւ աշխարհում։ Սեպտեմբերի 19-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, նման կարծիք է հայտնել քաղաքագետ Արման Նավասարդյանը։

«Սեպտեմբերի 25-ին Իրաքի քրդերը մտադիր են անկախության հանրաքվե անցկացնել։ Բայց ես կասեի, որ տարածաշրջանն արդեն 2006 թվականից անկախ է։ Դե ֆակտո անկախ է, բայց դե յուրե նման կարգավիճակ չունի»,– նշեց Նավասարդյանը՝ հավելելով, որ Քուրդիստանը կառավարման, կրթության, փեշմարգայի բանակի, որը թարգմանաբար նշանակում է «նայել մահվան աչքերին, լավ համակարգ ունի։ Փեշմարգայում 120 հազար մարդ կա զինված՝ հիմնականում ամերիկյան զենքով։ Միաժամանակ, ԱՄՆ–ը կտրականապես դեմ չէ Քուրդիստան պետության ստեղծմանը, քանի որ պլանավորվում է, որ այն տարածաշրջանում ԱՄՆ ֆորպոստ կդառնա»,- նշեց Նավասարդյանը՝ հիշեցնելով, որ Քուրդիստանի տարածքում 5.5 մլն մարդ է ապրում, այդ թվում՝ փոքր հայկական համայնք։
«Կա 4 քրդական անկլավ՝ Իրաքում, Թուրքիայում, Իրանում եւ Սիրիայում։ Նրանք դեմ են հանրաքվեին, քանի որ վախենում են դոմինոյի էֆեկտից։ Հատկապես Թուրքիան։ Քրդական պետության ստեղծումը՝ որպես Մեծ Քուրդիստանի հիմք, Թուրքիայի վերջի սկիզբը կդառնա»,– հիշեցրեց Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ կարեւորը Քիրքուքն է, որին հավակնում է Քուրդիստանը, եւ որը հարուստ է նավթով։ Թեպետ անցյալում Քիրքուքը լավ հարաբերությունների մեջ էր Թուրքիայի հետ։ Այնտեղից գնած նավթը վաճառում էին այլ երկրների։ Այսինքն՝ Թուրքիան տնտեսական վնաս կկրի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ