News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2016-ին Ռուսաստանում միգրանտաֆոբիայի մակարդակը 2014 թվականի 76 տոկոսից նվազել է մինչև 66 տոկոս, ասվում է ՌԴ Հանրային պալատի «Քսենոֆոբիան, արմատականությունը և հանցագործությունները Ռուսաստանում ատելության հողի վրա 2016 թվականին»,-պաշտոնական զեկույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Զեկույցի հեղինակի կարծիքով դրան նպաստել է Ռուսաստանում առանց վիզայի երկիր մուտք գործելու իրավունք ունեցող միգրանտների կացության կանոնակարգումը, ինչպես նաև 2016 թվականին իսլամական արմատականների կողմից ռեզոնանսային ահաբեկչական գործողությունների բացակայությունը և Ռուսաստանում տեղեկատվական եւ ուսումնական պրակտիկայի զարգացումը:

«Միգրանտաֆոբիան շարունակում է մնալ լուրջ խնդիր ռուս հասարակության համար, սակայն դրա մակարդակը վերջին երեք տարիներին անշեղորեն իջնում է: Եթե 2014 թվականին այն կազմում էր 76 տոկոս, 2015-ին՝ 68 տոկոս, ապա 2016-ին այն 66 տոկոս է»,-ասվում է զեկույցում:

Բացի այդ, ըստ զեկույցի կազմողների՝ Ռուսաստանը միգրանտաֆոբիայի ամենաբարձր մակարդակ ունեցող եվրոպական երկրների շարքում մնում է չորրորդ տեղում՝ զիջելով միայն Հունգարիային, Լեհաստանին և Հունաստանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ