Սեպտեմբերի 19-ին, ժամը 05:34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նալբանդյան-Ջանֆիդա ավտոճանապարհի մոտակայքում գտնվող տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի ջրատարը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:52-ին, մարվել՝ 12:26-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան գյուղի 7-րդ փողոց թիվ 14 չբնակեցված տանը:
Ամբողջությամբ այրվել է տունը (մոտ 150 քմ) և մոտ 60 քմ խոտածածկույթ: