News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անհայտ անձինք, կոտրելով դռները, ներխուժել են Շոբրա ալ Խեյմայի շրջանում գտնվող  եգիպտական առաջնորդ Մուհամմեդ Ալիի պատմական պալատ։ «ՌԻԱ  Նովոստին» հաղորդում է, որ այս մասին հաղորդագրություն է տարածել Եգիպտոսի հնությունների նախարարությունը։ Պալատի աշխատակիցները, երեքշաբթի առավոտյան բացելով թանգարանի դռները, նկատել են, որ կոտրված են պահակասենյակի, ինչպես նաեւ այլ սենյակների դռները։  Բացի այդ պահակասենյակից գողացել էին պալատի մի քանի սրահների բանալիներ։ Սենյակների նախնական հետախուզման ժամանակ արժեքավոր ցուցանմուշների կորուստ չի արձանագրվել։ 

Ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը կանցկացնի պալատի գույքի ցուցակագրում։ Հետաքննությանն է միացել նաեւ Եգիպտոսի տուրիզմի ոստիկանության գլխավոր դատախազությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Ամենաշատ