News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դժգոհ է մնացել նոր վերնաշապիկի որակից եւ դատարանի միջոցով իտալական արտադրող ընկերությունից որպես փոխհատուցում 100 հազար ռուբլի է պահանջել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայությանը:

Քաղաքական գործիչն ավելի վաղ վերնաշապիկ էր պատվիրել մաքուր բամբակից, սակայն «ապրանքն ստանալով՝ հայտնաբերել է, որ այն սինթետիկ գործվածքից է», պարզաբանել են մամուլի ծառայությունից:

«Ըստ որում՝ նա դա հայտնաբերել է աշխատանքի գնալիս՝ ապրանքի որակի պատճառով անհարմարավետություն զգալով»,- ընգգծել են կուսակցության ներկայացուցիչները:

Իտալական ընկերության կայքում ներկայացված վերնաշապիկների գները  տատանվում են 24-28 հազար ռուբլու սահմանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ