News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սա ուղերձ է այն մասին, որ Իսրայելն ավելի լավ է նախապատրաստված։ Սա ուղերձ է, որում ասվում է, որ Իսրայելը կատարելագործում է արձագանքը սպառնալիքներին։ Այս մասին ԱՄՆ կայանի բացման արարողության ժամանակ հայտնել է իսրայելական բանակի ավիացիոն պաշտպանության վարչության հրամանատար գեներալ Ցվիկա Խայմովիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Իսրայելում ԱՄՆ առաջին ռազմակայանի ստեղծման աշխատանքները երկու տարի են տեւել։ Թե Վաշինգթոնում, թե Թել Ավիվում կայանի բացումը համարում են ռազմական համագործակցության որակապես նոր փուլ։

Գեներալ Խայմովիչը հայտնել է, որ Իսրայելն առաջին անգամ է ստեղծել «ԱՄՆ մշտական ռազմակայան՝ ամերիկյան դրոշի ներքո»։ Այդուհանդերձ՝ դրա բացման պահին Իսրայելի տարածքում արդեն գործում էր մեկ ամերիկյան ռազմական օբյեկտ՝ Դիմոնա քաղաքի մոտ գտնվող ռադարային համալիրը։

Ավելին՝ եթե Մաշաբիմի մոտ նոր կայանը գտնվում է Իսրայելի տարածքում ու գործում «Իսրայելի պաշտպանության բանակի սկզբունքների ու նորմերի համաձայն»,  ապա «Դիմոնա» համալիր մուտքի իրավունք ունեն միայն ԱՄՆ զինծառայողները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ