News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը, որի կազմում են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալըդեյոն և Ջեքի Սփայերը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թալսի Գաբարդը և Ջեյմս Սենսենբրեները:

Կառավարության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ կոնգրեսականների գործունեությունը տարբեր ոլորտներում հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել ԱՄՆ Կոնգրեսին, հատկապես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին` Հայաստանին ու Արցախին արտաքին հատկացումների տրամադրման համար:

Կառավարության ղեկավարն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է երկու երկրների միջև տնտեսական  համագործակցությանը վերաբերող հարցեր: Ներդրումների խրախուսման տեսանկյունից վարչապետը կարևորել է Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի և կառավարության կողմից Հայաստանի ընդգրկումը «GSP» համակարգի արտոնությունների օգտագործման երկրների շարքում: Կարեն Կարապետյանն արդյունավետ է գնահատել նաև Հայաստանի և Ամերիկայի միջև շարունակական համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ արդեն մի շարք հաջողված ծրագրեր կան:

Կողմերը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական ոլորտը կարգավորող իրավապայմանագրային դաշտի կատարելագործման շուրջ՝ մասնավորապես քննարկելով կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի ստորագրմանն առնչվող հարցեր: Երկկողմ տնտեսական կապերի հետագա խթանման համատեքստում վարչապետ Կարապետյանը կարևորել է նաև Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորման մեջ և կարևորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ջանքերն այդ գործընթացում: «Մենք մեր ռազմավարությունը կառուցում ենք այնպես, որ պարտավոր ենք լինել ուժեղ, որպեսզի մեր անվտանգությունն ապահովենք: Կարծում եմ, որ մեր տարածաշրջանում կատարվող իրադարձությունները շատ պարզ ու թափանցիկ են, և մեզ օգտակար կլինի, եթե միջազգային հանրությունը, տեսնելով այդ ամենը, իր հստակ վերաբերմունքն արտահայտի», - նշել է կառավարության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ նախագահը Լոս Անջելեսի քաղաքապետի հետ քննարկել է Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթեր իրականացնելու հարցը
Ողջունելով նախագահ Խաչատուրյանին տիկին Բասսն ասել է. «Մենք պատիվ ունենք այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանում ողջունելու Հայաստանի նախագահ...
Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ
Մի կարևոր հանգամանք կա, որի մասին կցանկանայի խոսել: Հայաստանի իշխանությունները Եկեղեցու և առավել ևս Հայ առաքելական եկեղեցու հետ որևէ...
Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ...
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
Մենք ուզում ենք լինել լիարժեք պետություն և որոշակի բարդությունների առաջ ենք կանգնած.  ՀՀ նախագահը՝ ԱՄՆ-ում
Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի...
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Նախագահն այնուհետև հարցուպատասխանի ժամանակ հանգամանորեն...
Ամենաշատ