«Մարիա» փոթորիկը պատուհասել է Պուերտո Ռիկոյի տարածքը: Այս մասին հայտնում է ԱՄՆ Փոթորիկներին հետեւելու ազգային կենտրոնը, փոխանցում է Gazeta-ն:
Փոթորիկը պատուհասել է Յաբուկոա համայնքի տարածքը: Քամու առավելագույն արագությունը 250 կմ/ժ է:
Ներկայումս այն գտնվում է Պուերտո Ռիկոյի մայրաքաղաք Սան Խուանից 55 կմ հեռավորությամբ եւ հյուսիս-արեւմուտք է շարժվում 17 կմ/ժ արագությամբ:
Նախօրեին «Մարիա» փոթորիկը սաստկացել էր մինչեւ հզորության առավելագույն աստիճան: