News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Լիբանանի զբոսաշրջության  նախարար Ավետիս Կիտանյանին:  

Վարչապետը կարեւորել է բարեկամ Լիբանանի հետ համագործակցության զարգացումը ոչ միայն զբոսաշրջության, այլ նաեւ տնտեսության տարբեր ոլորտներում: Փոխշահավետ գործակցության համար վարչապետը հեռանկարային է համարել մասնավորապես թեթեւ  արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության ոլորտները:  Կարեն Կարապետյանը անդրադարձել է նաեւ հաջորդ տարի աշնանը նախատեսվելիք տնտեսական եւ ներդրումային խոշոր համաժողովին՝ կարեւորելով լիբանանցի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությունը: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է առարկայական կերպով քննարկել տարբեր ներդրումային ծրագրեր՝ դրանք հաջողությամբ կյանքի կոչելու համար:

Ավետիս Կիտանյանն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ լիբանանցի զբոսաշրջիկների կողմից բավականին մեծ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ, եւ իրենց նպատակն է առաջիկայում կրկնապատկել զբոսաշրջային այցելությունների թիվը:  Նախարարն ընդգծել է, որ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ պայմանավորվել են իրականացնել մի շարք թիրախային միջոցառումներ, որոնք նոր թափ կհաղորդեն զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանը: Գալիք տարի նախատեսվելիք համաժողովը նա համարել է Հայաստանի ներդրումային հնարավորություններին տեղում ծանոթանալու լավ հնարավորություն եւ պատրաստակամություն է հայտնել լիբանանյան կողմին մանրամասն ներկայացնել ՀՀ կառավարության նախաձեռնությունների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ