News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է անում ավելի վճռական քայլերի դիմել Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զինանոցի ավելացումը զսպելու համար, հայտնում է AP-ն։

Ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ-ում՝ նա նշել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «շարունակում է մարտահրավեր նետել, սադրել միջազգային համայնքին ու սպառնալ հարեւաններին»։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը «պետք է պատրաստ լինի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները», որպեսզի ստիպի Կիմ Չեն Ընին փոխել իր ուղին։ Մեյը նշել է, որ կանոններին հետեւելու՝ միջազգային հանրության վճռականությունն ավելի ուժեղ է, քան դրանք խախտելու՝ Հյուսիսային Կորեայի վճռականությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ