News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ-ում Աֆրիկայի երկրների առաջնորդների առաջ, հիշատակել է Նամբիա երկիրը, հայտնում է Mediaite պորտալը։ Թրամփը կարող էր նկատի ունենալ Գամբիան կամ էլ Նամիբիան, բայց Նամբիա անունով երկիր իրականում գոյություն չունի։

«Գվինեայում ու Նիգերիայում դուք մարտնչել եք Էբոլայի սարսափելի բռնկման դեմ։ Նամբիայի առողջապահական համակարգը ավելի ինքնաբավ է դառնում»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով աֆրիկյան երկրներում առողջապահական իրավիճակը։

Սոցցանցերում ծաղրել են ԱՄՆ նախագահի սխալը։ Օգտատերերից մեկը հիշատակել է, որ Նամբիան գտնվում է «հենց Զամունդայի կողքին։

«Եթե Ամերիկան ստիպված լինի պաշտպանի ինքն իրեն կամ իր դաշնակիցներին, ապա մենք այլ տարբերակ չենք ունենա, քան ամբողջովին ոչնչացնել Նամբիան»,- գրել է մեկ այլ օգտատեր՝ ծաղրելով ԿԺԴՀ-ի մասին Թրամփի ասածը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ