News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը հերքել է Թուրքիայի նախագահի այն պնդումը, որ ԱՄՆ նախագահն իբրեւ ներողություն է խնդրել իրենից այս տարվա մայիսին Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի համար, հայտնում է CNN-ը։

PBS NewsHour-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ Թրամփը սեպտեմբերի 9-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ իրեն ասել է, որ ցավում է տեղի ունեցածի համար։ «Նախագահ Թրամփն ինձ այդ հարցով զանգահարել էր մեկ շաբաթ առաջ։ Նա ասել է, որ ցավում է ու կհետեւի այդ հարցին, եր բ մենք ԱՄՆ ժամանենք պաշտոնական այցով։ Ցուցարարները վիրավորում էին մեզ։ Նրանք բղավում էին։ Ոստիկանությունը չի կարողացել պատշաճ ձեւով միջամտել»,- ասել է Էրդողանը։

Սպիտան տնից հայտնել են, որ այդ թեման իրոք քննարկվել է, սակայն որեւէ ներողություն չի եղել, ու հեռախոսազրույցի մասին Էրդողանի նկարագրությունը «սխալ» է։

Հիշեցնենք ,որ մայիսի 16-ին Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ Թուրքիայի նախագահի թիկնապահներն ու անվտանգության ծառայության աշխատակիցները հարձակվել էին բողոքի ակցիայի մասնակիցների վրա ու դաժանաբար ծեծել նրանց։ Անվտանգության 15 թուրք աշխատակիցների ու 4 քաղաքացիների դեմ օգոստոսին քրեական գործեր են հարուցվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ