News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոչ մի երկիր չի կարող կանգնեցնել Իրանին ամրապնդել իր հրթիռային հնարավորություններն ու պաշտպանական ծրագրերը։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով Պաշտպանության սրբազան շաբաթվա տոնակատարությունների բացմանը, փոխանցում է  PressTV–ը։

«Մենք մեր պաշտպանական եւ ռազմական հզորությունը կզարգացնենք այնքան, որքան անհրաժեշտ համարենք։ Մեզ ոչ մեկի թույլտվությունը պետք չէ մեր հողը պաշտպանելու  համար»,– ասել է Ռոհանին։

Նրա խոսքով՝ Իրանի պաշտպանական ուժը երբեք չի օգտագործվել ագրեսիվ գործողությունների համար, այնինչ որոշ համաշխարհային գերտերություններ մահաբեր զենք են արտահանում Մերձավոր Արեւելք։ Ռոհանին նշել է, որ Թեհրանը առանցքային դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնման համար։ «Իրանի հզոր ժողովուրդը միշտ խաղաղության եւ անվտանգության է ձգտել աշխարհում եւ տարածաշրջանում եւ միշտ պաշտպանել է թույլ ժողովուրդներին։ Մենք կպաշտպանենք Եմենում, Սիրիայում եւ Պաղեստինում մոռացած մարդկանց՝ դուր գալիս է ձեզ դա, թե ոչ»,– ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ