News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Lufthansa, Swiss International Air Lines եւ SAS եվրոպական ավիաընկերությունները որոշել են Ճապոնիայի շրջանում փոխել իրենց օդանավերի թռիչքների երթուղին Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային փորձարկումների պատճառով։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ հոկտեմբերից այս ավիափոխադրողների՝ Եվրոպայից Տոկիո չվերթները չեն իրականացվի Ճապոնական ծովի վրայով։ Դրա փոխարեն երթուղին կանցնի Հոկայդո ճապոնական կղզու վրայով՝ երկրի հյուսիսարեւելյան առափնյա շրջանով։ Ընկերությունների համոզմամբ դա շատ չի ազդի թռիչքի տեւողության վրա։

Միաժամանակ All Nippon Airways եւ Japan Airlines ճապոնական ավիափոխադրողները դեռեւս մտադիր չեն համանման քայլերի դիմել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ