News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 22-ին, պետք է ցուցմունք տար մեղադրայլ Ստեփան Չիլինգարյանը: Նա հրաժարվեց ցուցմունք տալուց եւ հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը: Նախաքննական ցուցմունքում նա նշել է, որ պապի մահանալուց հետո պայուսակից երկու ինքնաձիգ եւ նռնականետ է գտել, իրեն գումար է անհրաժեշտ եղել եւ որոշել է վաճառել այդ զենքը:

Զենքի մի մասը վաճառել է Անուշավան Ավետիսյանին` 2400 դոլարով, այնուհետեւ որոշել է զենքի մի մասը եւս վաճառել նրան, բայց քանի որ ինքնաձիգերը այնքան էլ լավ վիճակում չեն եղել` 2300 դոլարով է կարողացել վաճառել: Ավելի ուշ իմացել է, որ ինչ-որ զինված խումբ են հայտնաբերել եւ Անուշավանին եւս բռնել են: Որից հետո իրեն է մեղադրանք առաջադրվել:

Նշենք, որ դատական նիստն ընդմիջվեց, քանի որ գործով մեղադրյալներից Վահան Շիրխանյանի ինքնազգացողությունը վատացավ: Նրա շահերի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալն այսօր առավոտից վատ է զգացել, իսկ դատարանում նրա ինքնազգացողությունն ավելի է վատացել: Նա ունեցել է ճնշման եւ ոտքերի ցավի խնդիր:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ