News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, չնայած երկրում բողոքի ակցիաներին,  ուրբաթ հրաման է ստորագրել աշխատանքային բարեփոխումների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես հենց նոր աշխատանքային օրեսնդրության բարեփոխումների մասին 5 հրաման ստորագրեցի։ Դրանք իմ նախընտրական խոստումների մի մասն են եւ աշխատաշուկայի խորքային բարեփոխումներ են, որոնք անհրաժեշտ են մեր երկրին եւ հասարակությանը»,- ասել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ բարեփոխումը նախատեսում է, մասնավորապես, պրագմատիկ քայլեր ձեռնարկել փոքր եւ միջին ձեռնարկությունների համար։ Նախագահը նաեւ պնդում է, որ փոփոխությունները աշխատողներին եւ արհմիություններին նոր իրավունքներ է տալու։

Փոփոխությունները կվերաբերեն ժամկետային եւ անժամկետ աշխատանքային պայմանագրերին, ազատման ընթացքին եւ աշխատանքային իրավունքի սուբյեկտների այլ հարաբերություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ