News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում սոցիալական հետազոտությունների դասագիրքը հետ են կանչել լուսանկարների պատճառով, որոնցում երկրի թագավորը պատկերված է «Աստղային պատերազմների» հերոս Յոդայի հետ:

Սաուդացի նկարիչ Աբդուլլահ Ալ Շեհրիի հեղինակած սեւ-սպիտակ լուսանկարում պատկերված է փոքրիկ կանաչ ջեդայ Յոդան, որը թագավոր Ֆեյսալի կողքին է նստած 1945 թվականին Սան Ֆրանցիսկոյում ՄԱԿ Կանոնադրությունը ստորագրելու պահին:

Սաուդյան Արաբիայի կրթության նախարար Ահմեդ ալ Էյսան սխալի համար ներողություն է խնդրել եւ ասել, որ այն ուղղելու միջոցներ են ձեռնարկվում:

26-ամյա նկարիչ Շեհրին պատկերը մտահղացել է որպես սերիայի մաս, որտեղ փոփ մշակույթի հերոսներն ինտեգրված են պատմական լուսանկարում, սակայն պնդում է, որ կապ չունի այն դասագրքում զետեղելու հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ