News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Phantom Squad շորթողների խումբը զանգվածային DDoS հարձակմամբ է սպառնում հազարավոր ընկերությունների, որոնք չեն հասցնի նշված ժամկետում փրկագին վճարել, հայտնում է Bleeping Computer-ը:

Փրկագնի պահանջով էլեկտրոնային նամակները հայտնաբերել է կիբերանվտանգության մասնագետ Դերիք Ֆարմերը: Ուղերձը պարզ տեքստ ունի՝ հեղինակներին 0,2 բիթքոին (մոտ 720 դոլար) վճարելու պահանջով կամ պատրաստվելով այն բանին, որ սեպտեմբերի 30-ին իրենց կայքը կապից դուրս կլինի:

Նշվում է, որ ցանցահենները ընկերությունների փոստերը տառացիորեն հեղեղել են գումարի պահանջով սփամով: Մասնագետները կարծում են, որ Phantom Squad խումբը բավարար հզորություն չունի DDoS հարձակումների միաժամանակյա գործարկման համար, որոնք նախատեսված են նման քանակությամբ թիրախների համար: Փորձագետների կարծիքով՝ խարդախները վախեցնում են խոշորագույն ընկերություններին:

Radware ընկերության հետազոտող Դանիել Սմիթը նշել է, որ հայտարարության տեքստը գրեթե նման է այն տեքստին, որը շորթողների խումբն օգտագործվել էր 2017 թվականի հունիսին, որը ներկայացել էր հայտնի ցանցահենային խմբավորում Armada Collective-ի անունով: Այդ ժամանակ կեղծ ցանցահենները բավարարվել էին փուչ սպառնալիքներով, սակայն, այնուամենայնիվ, որոշ ընկերություններից փրկագին ստացել էին: Phantom Squad-ի ձեռագիրն ավելի շատ նման է ընդօրինակող խարդախներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Ամենաշատ