News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Քուրդիստանի անկախության համար քվեարկել չի նշանակում, որ մենք հաջորդ օրն անկախություն ենք հռչակելու։ Այս մասին հանրաքվեին մասնակցելուց հետո ասել է Իրաքի Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին, փոխանցում է Rudav–ը։

Նրա խոսքով՝ հանրաքվեի նպատակը Քուրդիստանի սահմանները գծելը չէ։ «Մենք ուզում ենք աշխարհին միայն ցույց տալ մեր ժողովրդի կամքը, որ մենք ուզում ենք լուրջ գործընթացի եւ Բաղդադի հետ ժողովրդավարական բանակցությունների միջոցով գնալ դեպի անկախություն»։

Նա նաեւ նշել է, որ ավելի քան 20 տարի քրդերն ապացուցել են հարեւան երկրներին եւ Բաղդադին, որ իրենք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության գործոն են։

Գեներալ Սիրվան Բարզանին իր  հերթին հայտնել է, որ փեշմարգայի քրդական զինված միավորները պատրաստ են հետ մղել Իրաքի Քուրդիստանի վրա ցանկացած հարձակում։ «Իմ կարծիքով, անխոս, փեշմարգան մարտական պատրաստակամության վիճակում է։ Մեզ հաջողվել է պայքարել Իրաքի բանակի դեմ, որն այդ պահին տարածաշրջանում ուժեղագույնն էր»,– ասել է Բարզանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ