News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը պատրաստ է շարունակել Վարշավայի հետ բանակցությունները Լեհաստանի դատական բարեփոխումների վերաբերյալ, որոնք խիստքննադատության են արժանացել: Այս մասին սեպտեմբերի 25-ին՝ Բրյուսելում Եվրամիության երկրների նախարարների խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է Էստոնիայի փոխարտգործնախարար Մատի Մասիկասը:

Նա ավելացրել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է սկսել ԵՄ Խորհրդում երկրին քվեարկելու իրավունքից զրկելու գործընթացը, եթե Լեհաստանում սկսվեն դատարանների նախագահների փոփոխություններ կամ պաշտոնանկություններ, հաղորդում է DW.

ԵՄ հարցերով Լեհաստանի նախարար Կոնրադ Շիմանսկին իր հերթին զգուշացրել է Բրյուսելին, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել նման քայլը:

 «Դա խելամիտ չէ: Եվրահանձնաժողովը պետք է պատասխանատու լինի իր գործողությունների, ինչպես նաեւ ԵՄ տիրող մթնոլորտի համար», - ասել է Շիմանսկին: Ի պատասխան՝ Հանձնաժողովի նախագահի առաջին տեղայկալ Ֆրանս Թիմերմանսը ասել է, որ հարցը լուծելու Եվրահանձնաժողովի փորձը վայելում է ԵՄ երկրների «լայն աջակցությունը»:

Բրյուսելի եւ Լեհաստանի ազգային-պահպանողական կառավարության միջեւ դատական բարեփոխումների վերաբերյալ կոնֆլիկտը շուրջ 2016 թվականից է սկսվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ