News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Interbrand քոնսալթինգային գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշների ցուցակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վարկանիշի առաջին տեղում է Apple ընկերությունը, որի արժեքը փոքր-ինչ անցնում է 184 մլրդ դոլարից: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Google ընկերությունը, որը, ըստ Interbrand-ի, արժե գրեթե 142 մլրդ դոլար: Աշխարհի ամենաանկարժեք ապրանքանիշների եռյակը եզրափակում է Microsoft-ը, որը գրեթե 80 մլրդ դոլար արժե:

Ամենաթանկարժեք համաշխարհային ապրանքանիշների հնգյակի մեջ են մտել Coca-Cola-ն (69,73 մլրդ դոլար) եւ Amazon-ը (64,8 մլրդ):

Վարկանիշը կազմելիս Interbrand-ը հաշվի է առնում միայն իր բիզնեսը նվազագույնը 3 մայրցամաքներում վարող ընկերությունները, եւ որոնց շահույթի երրորդ մասը ստացվում է հայրենիքից դուրս կատարված գործարքներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ