News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի նստավայրի մոտ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է նրա թիկնապահներից մեկը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի անվտանգության ծառայությանը:

Միջադեպը տեղի է ունեցել Մանիլայի Մալականանգ այգում: Զոհված թիկնապահը հրազենային վիրավորում էր ստացել որովայնի շրջանում: Սակայն չի հաղորդվում, թե ով է կրակ բացել:

Նշվում է, որ հրաձգության պահին Դուտերտեն նստավայրում չի եղել, սակայն նրան արդեն տեղեկացրել են կատարվածի մասին, փոխանցում է Gazeta-ն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ