News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանը միջնորդում է որպես վկա հարցաքննության հրավիրել Եղիշե Պետրոսյանին եւ Լեւոն Բարսեղյանին:

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ վկա Արտակ Մկրտչյանը 2016թ. նոյեմբերի 11-ին իր դեմ ցուցմունք է տվել՝ հայտարարելով, թե ինքը կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել ոստիկաններին հարվածելու համար, մինչդեռ կա տեսագրություն իր ամբողջ շարժի, որն ապացուցում է՝ ինքը նման կոչ չի արել:

«Ազատության հրապարակում ինձ հետ եղել են Եղիշե Պետրոսյանը, Լեւոն Բարսեղյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը: Ելույթներից հետո մենք իջել ենք եւ շարժվել մարդկանց միջով, իմ շարժի տեսագրությունն առկա է, մինչդեռ այն կցված է գործին, բայց որպես ապացույց չի հետազոտվել: Ես միջնորդում եմ դատակոչի ենթակա անձանց ցանկը լրացնել եւ հարցաքննության հրավիրել Եղիշե Պետրոսյանին եւ Լեւոն Բարսեղյանին, բացի դրանից, որպես ապացույց հետազոտել իմ շարժի ուղղությունը տեսագրությունը»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանը նշեց, որ չի առարկում հարցաքննության հրավիրել Եղիշե Պետրոսյանին եւ Լեւոն Բարսեղյանին: Անդրադառնալով տեսագրությունը հետազոտելու վերաբերյալ միջնորդությանը՝ Պետրոսյանն այն որակեց հիմնազուրկ՝ պատճառաբանելով, որ ցանկացած տեսագրություն, փաստաթուղթ դատարանում հետազոտվելու է՝ անկախ այս միջնորդությունից: Դատավորը նույնպես համաձայնվեց մեղադրողի հետ՝ տեսագրությունը հետազոտելու մասին միջնորդությունը որակելով հիմնազուրկ:

«Ինչ վերաբերում է վկաների վերաբերյալ միջնորդությանը, այն բավարարում ենք եւ դատակոչի ենթակա անձանց ցանկում լրացում կանենք»,- ասաց դատավորը:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը  2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած , ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ