News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանացի փորձագետները եւ քաղաքագետները բազմիցս մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ նոր գումարման Բունդեսթագը ավելի մեծ է լինելու, քան նախորդը։ Դա պայմանավորված է ընտրությունների գերմանական մոդելով, որով նախատեսվում է հավելյալ մանդատներ հատկացնել, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Ի սկզբանե խորհրդարանը պետք է ունենար 598 անդամ։ Սակայն 15-րդ գումարման Բունդեսթագն, օրինակ, ուներ 603 պատգամավոր, 16-րդը՝ 614, 17-րդը՝ 622 եւ նախորդ՝ 18-րդ գումարման խորհրդարանում կար 631 պատգամավոր։

Իսկ նոր գումարման Բունդեսթագում կլինի 709 պատգամավոր։ Համապատասխանաբար կմեծանան դրա հետ կապված ծախսերը։ Գերմանիայի հարկատուների միության հաշվարկների համաձայն՝ խորհրդարանը հարկատուներին տարեկան լրացուցիչ 75 մլն եվրո կարժենա։

Փորձագետներն ակնկալում են, որ միայն 2018–ին ծախսերը կկազմեն ընդհանուր առմամբ 517 մլն եվրո։ Նախնական 598 պատգամավորի դեպքում այդ ծախսերը կկազմեն տարեկան 442 մլն եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ