News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ձգտում է ԿԺԴՀ-ի շուրջ իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Մեթիսը, որը Նյու Դելի էր ժամանել Հնդկաստանի իշխանությունների հետ բանակցությունների համար՝ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման մասին, հայտնել է, որ չնայած Կորեական թերակղզում ԱՄՆ ռազմական ներկայությունն անհրաժեշտ է Հյուսիսային Կորեային զսպելու համար, բայցևայնպես Վաշինգթոնը աջակցում է դիվանագիտական ջանքերը՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար։ «Սա է մեր նպատակը՝ իրավիճակը կարգավորել դիվանագիտական ուղով ու ես կարծում եմ, որ նախագահ Դոնալդ Թրամփը միանգամայն հստակ հասկացրել է դա»,- ասել է Մեթիսը Հնդկաստանի պնախարարի հետ հանդիպումից հետո ։

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նույնպես շեշտել է, որ ԱՄՆ-ն «շարունակելու է դիվանագիտական ջանքերն ու հույս ունի, որ խնդիրը կհաջողվի լուծել այդ ձևով»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ