News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ԵՄ-ին պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ, փոխանցում է Reuters-ը։

«Մենք հույս ունենք, որ ԵՄ-ում մեր բարեկամները շուտով կհետեւեն ԱՄՆ-ի, Կանադայի ու բազմաթիվ լատինաամերիկյան երկրների օրինակին Մադուրոյի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Մեզ պետք են բոլորը»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Վենեսուելայի քաղաքացիները հսկայական տառապանքների միջով են անցել՝ աղքատություն, սով ու վտանգավոր քաղաքական հուզումներ՝ Մադուրոյի ռեպրեսիվ սոցիալիստական վարչակազմի պայմաններում»,- ասել է նա։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ