Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի խորհրդարանի հայ պատգամավոր Արամ Շահին Բակոյանը հարցազրույց է տվել Ստամբուլի հայկական «Ակոս»–ին։
Հարցազրույցում Արամ Շահին Բակոյանը նշել է, որ Քուրդիստանի տարածքում ապրող 4 հազար հայերից քվեարկելու իրավունք ունեն 650 հայ։ Ըստ հայ պատգամավորի, քվեարկած հայերի մեծ մասը «այո» է քվարկել հանրաքվեին։
«Հայերը եւ քրդական իշխանությունը 2015–ից հետո լավ հարաբերությունների մեջ են։ Այդ պատճառով քրդական իշխանության համար հաճո բաները, մեր համար էլ լավ են։ Մենք աջակցում ենք անկախությանը։ Դա դրական փոփոխություն է բերելու»,–ասել է Իրաքի Քուրդիստանի հայ պատգամավորը։