News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը ստացել է արժեթղթերի հաշվարկային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ՝ անդամկցելով Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի Արժեթղթերի հաշվառման եւ հաշվարկային միասնական համակարգին:

«Արդշինբանկի եւ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միջեւ կնքվել է պայմանագիր, որի շրջանակներում Բանկի միջոցով հասանելի կդառնան Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից մատուցվող ռեեստրի վարմանն եւ արժեթղթերի պահառությանն առնչվող բոլոր ծառայությունները» - նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Բանկը 2013թ.-ից հանդիսանում է կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ, ինչը հնարավորություն է տալիս Բանկին սպասարկելու բորսայական առեւտրի հետ կապված հաշվարկները:

Նշենք, որ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն (ՀԿԴ) Հայաստանի միակ արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարն է եւ պահառուն: ՀԿԴ-ն անդամակցում է Եվրասիական Կենտրոնական Դեպոզիտարիաների Ասոցիացիային (AESCD) եւ Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի (ANNA) լիիրավ անդամ է: 2014թ.-ից ՀԿԴ-ն հանդիսանում է կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ռեեստրավարը եւ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ