News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀԿ–ն ուզում է «Ելք» դաշինքին զրկել Երեւանի ավագանու խորհրդում  տարբեր հարցերում քաղաքական գործընթաց նախաձեռնելու հնարավորությունից։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։

Պատգամավորը պարզաբանել է, որ Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման  մասին» օրենքում, որի համաձայն՝ Երեւանում հանրաքվե նախաձեռնելու իրավունքը բացառապես տրվելու է քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ/կամ առնվազն Երեւանի ավագանու խորհրդի անդամների 1/3-ին։ «Այսինքն՝ Ավագանու անդամները հիմա 65-ն են։ Հանրաքվեի համար 22-23 անդամ պետք է կողմ լինեն»,– ընդգծել է Լենա Նազարյանը։

Նա նշել է, որ անցյալ ամիս Երեւանի ավագանու խորհրդի կրթության եւ գիտության հանձնաժողովում քննարկում է կայացել Երեւանի փողոցների անվանափոխության մասին։ «Հանձնաժողովի ՀՀԿ–ական պատգամավորները միաձայն ասացին, որ դա այն հարցն է որը պետք է անպայման լուծվի հանրաքվեի միջոցով, եւ մեր խմբակցությանն առաջարկեցին հանրաքվե նախաձեռնել։ Բայց ի՞նչ ստացվեց։ Նրանք անմիջապես փոփոխությունները դրեցին ԱԺ–ում քննարկման եւ ուզում են խմբակցությանը զրկել այդ հնարավորությունից»,– նշեց Լենա Նազարյանը։

Նա հավելեց, որ օրենքում «խմբակցություն» բառի առկայությունը չի հակասում օրենքին, Սահմանադրությանը, տրամաբանությանը։ «Այսինքն՝ ընդամենը քաղաքական որոշում է կայացվել»,– ասաց Նազարյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 29-ի նիստում դրական եզրակացություն է տվել Հայաստանի «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարված փոփոխությունների եւ լրացումների օրենսդրական փաթեթին: Փաթեթն ընդունելուց հետո Երեւանի ավագանիի խմբակցությունները կզրկվեն տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ