News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 29-ին ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը եւ ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ՀՀ Ազգային ժողովում հանդիպել են Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի բնակիչների հետ:

Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների՝ Թալիշ գյուղում կատարած ոճրագործությունների վերաբերյալ:

Թալիշցի Արթուր Նազունցը Քրիստիան Վիգենինին տեղեկացրել է 2016 թվականի քառօրյա պատերազմում իր կնոջ ծնողների ընտանիքի՝ Վալերի, Մարուսյա եւ Ռազմելա Խալափյանների հետ ադրբեջանցիների կողմից կատարված անմարդկային ոճիրների մասին:

Ներկայացնելով իրավիճակը՝ Թալիշի բնակիչներից Բորիս Մեջլումյանը նշել է, որ դեռեւս 1992 թվականին բռնի ուժով տեղահանված գյուղն ազատագրվել է 1994 թվականի ապրիլի 14-ին, իսկ 2016 թվականին թալիշցիները երկրորդ անգամ են ստիպված եղել թողնել գյուղը: Թալիշն ունի մոտ 580 բնակիչ, եւ Բորիս Մեջլումյանի խոսքով՝ նրանց մարտունակ ոգին անկոտրում է: «Գյուղը չենք կորցնելու»,-հավաստիացրել է նա՝ նշելով, որ թալիշցիներն անհամբեր սպասում են հայրենի գյուղ վերադառնալուն: Ներկաները բարձրացրել են նաեւ խաղաղ բնակչության անվտանգության երաշխիքների հարցը:

ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչն իր խոսքում մասնավորապես ասել է. «Միշտ էլ շատ դժվար է հանդիպել այն մարդկանց հետ, ովքեր տուժել են պատերազմական բռնության հետեւանքով: Իմ առաքելություններից մեկն էլ այդ մարդկանց հետ հանդիպելն է եւ տեղեկանալը, թե ինչ է իրականում կատարվում: Տարածաշրջանում ես տարբեր մարդկանց հետ եմ հանդիպումներ ունեցել: 21-րդ դարում մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատերազմներ չլինեն, մարդիկ խաղաղ ապրելու հնարավորություն ունենան:

Ես հուսով եմ, որ մենք՝ իբրեւ պատգամավորներ, ժողովրդի ներկայացուցիչներ, պետք է մեր դերակատարումն ունենանք, որպեսզի ժողովուրդը կարողանա խաղաղ ապրել»: Քրիստիան Վիգենինի խոսքով՝ իր առաքելության նպատակն է նպաստել տարածաշրջանի երկրների միջեւ երկխոսության կայացմանը, խաղաղության հաստատմանն ու պահպանմանը:

Հերմինե Նաղդալյանը կարեւորել է Քրիստիան Վիգենինի հանդիպումը ԱՀ Թալիշ գյուղի բնակիչների հետ: Նա նշել է, որ 2017թ. հոկտեմբերի 2-6- ը Անդորրայում կայանալիք ԵԱՀԿ աշնանային նստաշրջանի ժամանակ Միջազգային եւ քաղաքական հարցերի հանձնաժողովում պարոն Վիգենինը ներկայացնելու է Հայաստան այցի արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ