Chevrolet ընկերությունը կստեղծի Silverado եւ Colorado հատուկ մոդելներ՝ փիքափերի արտադրության 100-ամյակը տոնելու համար: Առաջին մոդելը՝ 490 Light Delivery-ն, 1918 թվականին է ստեղծվել: Ընկերությունն ընդհանոր առմամաբ վաճառել է ավելի քան 85 մլն «բեռնատար», հաղորդում է Motor-ը:
Հատուկ մոդելների յուրահատկությունը կլինի թիթեռ վինտաժային լոգոտիպը, որը նման կլինի XX դարի առաջին կեսի Chevrolet-ի օգտագործած լոգոտիպին:
Մեքենաների թափքը հատուկ գունավորում կստանա, կհագեցվի 22 դույմանոց հատուկ անվադողերով անիվային դիսկերով:
Բացի այդ, հոբելյանի կապակցությամբ ընկերությունը ստեղծել է 1967 թվականի դասական փիքափի կաստոմային տարբերակը: