Սիրիայում տեղի են ունեցել Ազգային խորհրդի նախագահի ընտրություններ: Ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 193 ձայնով, Խորհրդի խոսնակ է ընտրվել Համուդ Յուսեֆ Սաբագը:
Ահմադ Մերայը ստացել է 10 ձայն, Նիդալ Խմեյին՝ 4, իսկ Վադահա Մուրադի օգտին 3 պատգամավոր է քվեարկել, հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը:
Սիրիայի «Գանձասար» հայկական թերթը նշում է, որ Յուսեֆ Սաբագը տարածաշրջանի երկրների միակ քրիստոնյա խոսնակն է: Սիրիայում սա երկրորդ դեպքն է, երբ երկրի օրենսդիր մարմնի ղեկավար է ընտրվում քրիստոնյան: Առաջինը քրիստոնյան Ֆարես ալ Խուրին է եղել: