News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Օքսֆորդի համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ ագրեսիվ ֆուտբոլային երկրպագուները եւ ԻՊ ահաբեկիչները բնավորության միասնական գծեր ունեն, հայտնում է Life-ը։

The International Review for the Sociology of Sport-ում լույս տեսած հետազոտության համաձայն՝ եւս մեկ ընդհանուր գիծ է համագործակցությամբ աշխատելը։ Ինչպես ֆուտբոլային ֆանատներն են հավաքվում հակառակորդ թիմի երկրպագուների վրա հարձակվելու համար, այնպես էլ ԻՊ ահաբեկիչներն են համատեղ գործում հարձակումների ժամանակ։

Մարդաբաններն ասում են, որ հետազոտության արդյունքները կարելի է  հաջողությամբ օգտագործել աճող ծայրահեղականության դեմ պայքարում։

Հետազոտողներն ասում են, որ երկու խմբերում էլ բռնությունները հիմնվում են դրական հույզերի վրա, ինչպես օրինակ, ընդհանուր գործին հավատարիմ մնալը եւ խմբի անդամ լինելը։ Օրինակ՝ երկրպագուներն իրար ընկալում են որպես ընտանիքի անդամների, եւ նրանց մոտ միմյանց պաշտպանելու ցանկություն է առաջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ