News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հնագետները մայաների հնագույն քաղաքի՝ Տիպան Չեն Վիցի պեղումների վայրում 2 մեծ քարե սալ են գտել որոնց վրա պրոֆեսիոնալ գնդակ խաղացողներ են պատկերված։

2 սալն էլ ստեղծվել են մ․թ․ 600-800 թթ․ եւ դեռեւս միակն են Բելիզի տարածքում։ Երկու քարի վրա էլ հիերոգլիֆներով խաղացողներ են պատկերված, հայտնում է Live Science-ը։

Առաջին սալը աննշան վնասված է, ինչը գիտնականներին թույլ է տվել անմիջապես տեսնել դրա վրայի պատկերը։ Հնագետները տեսել են մեծ գնդակ եւ մի խաղացողի, որը պաշտպանիչ գոտի է կրում եւ հովարի նման առարկա է պահում ձեռքին։ Քարի վրա կա նաեւ «բռնել» բառը։

Երկրորդ սալը, որն ավելի վատ է պահպանվել, պատկերում է մարզիկի, որը հենված է ձախ ոտքի վրա եւ փորձում է հարվածել գնդակին։ Խաղացողի անվան մի մասը թարգմանվում է որպես գիշատիչ թռչուն, երկնային կրակի երախ։ Նման գրառումներ են գտնվել նաեւ մայաների Նարանխո քաղաքում՝ Գվատեմալայում։ Հետազոտողների կարծիքով դա կարող է վկայել այն մասին, որ խոսքը նույն մարդու մասին է, ինչը խոսում է երկու քաղաքների միջեւ կապի մասին։

Նշենք, որ մայաների քաղաքակրթությունը տարածվում էր ժամանակակից Մեքսիկայի, Բելիզի, Գվատեմալայի եւ Հոնդուրասի տարածքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ