News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին Երեւանում տեղի է ունեցել հայ-ղազախական բիզնես-ֆորում, որի կազմակերպիչներն էին Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը եւ Հայաստանի գործարարների ու արդյունաբերողների միությունը։

Ղազախստանը Կենտրոնական Ասիայի ոչ միայն ամենախոշոր տնտեսություններից է, այլեւ ամենադինամիկ աճողներից մեկը։ Թեեւ հայ-ղազախական տնտեսական կապերը հին պատմություն ունեն, քաղաքական հարաբերություններն էլ բարձր մակարդակի վրա են, տնտեսական համագործակցության ռեսուրսը մնում է չօգտագործված:

Հատկանշական է, որ միջոցառման մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաեւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին։ Դա պատահական չէր՝ ղազախական կողմը հստակ հայտարարեց, որ բաց է Սփյուռքահայերի կողմից Ղազախստանում կատարվող ներդրումների համար:

Ըստ Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի՝ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտրաշրջանառությունը հասնում է 300 մլն դոլարի։ Ղազախստանը հետաքրքրված է հայ ինժեներների ինովացիոն նախագծերով, իսկ ղազախական բանկերը պատրաստ են ներդրումային ծրագրեր ֆինանսավորել այլ երկրներում։ Դեսպանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 11-ից կսկսի գործել Երեւան-Ալմաթի կանոնավոր օդային չվերթը։ «Դա շատ հեռանկարային է՝ Երեւանի միջոցով կարելի է կապվել ողջ Եվրոպայի, իսկ Ալմաթի միջոցով՝ Չինաստանի հետ»,- ասել է դեսպանը:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը իր ելույթում լուրջ չի համարել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առկա առեւտրաշրջանառության ծավալները։ Հայաստանը հիմնականում արտահանում է կաուչուկ եւ դղամիջոցներ, ներմուծում ցորեն եւ մետաղներ։ «Մեր տնտեսական կապերը ետ են մնում քաղաքականից»,- ասել է Ք. Փիլոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ