News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսպանական ոստիկանությունը փորձում է ներխուժել Կատալոնիայի ընտրատեղամասեր, որտեղ անկախության հանրաքվեի քվեարկությունն է ընթանում, որը Մադրիդն անօրինական է համարում:

AP-ն հայտնում է, որ տեղամասեր ներխուժելու համար վահանակիր ոստիկաններն օգտագործում են մուրճեր եւ կտրիչներ: Կատալոնիայի Ժիրոնա քաղաքից ոչ հեռու Սանթ Ջուլիա դե Ռամիսի ընտրական կենտրոնում ընտրողների եւ ոստիկանների միջեւ տեղի է ունեցել քաշքշուկ: Առայժմ տուժողների մասին տեղեկություններ չկան, սակայն ոստիկանները մահակներ են օգտագործում։ 

Սպասվում է, որ Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուջդեմթոնը պետք է առաջիկա ժամերին քվեարկի Սանթ Ջուլիա դե Ռամիսի մարզական կենտրոնում:

Nacio Digital պարբերականը հայտնում է, որ Իսպանիայի ոստիկանության աշխատակիցները սկսել են ազատել դպրոցները եւ մյուս հաստատությունները, որոնք նախատեսված են Կատալոնիայի անկախության հանրաքվեի քվեարկության անցկացման համար, որոշ դեպքերում ոստիկանությունը ստիպված է մարդկանց ուժով դուրս բերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ