News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչը պնդում է, որ անկախության հանրաքվեի քվեարկությունը շարունակվում է, չնայած ոստիկանների հետ բախումներին եւ տեխնիկական խոչընդոտներին, փոխանցում է AP-ն:

Ժորդի Տուրուլը կատալոնացիներին կոչ է արել հանգստություն ու համբերություն պահպանել եւ իր քվեարկության իրավունքը պաշտպանել խաղաղ ձեւով: Նրա խոսքով՝ «աշխարհը տեսավ իսպանական պետության բռնությունը»: Նա ոստիկանների գործողությունները «բռնապետ Ֆրանկոյի ժամանակների բռնաճնշումներ» է անվանել: Տուրուլը հայտարարել է, որ Իսպանիայում Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչ Էնրիկ Միլոն պետք է հրաժարական տա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ