News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հունաստանը, Կիպրոսը, Իսրայելը եւ եվրոպական մի շարք երկրներ ՌՕՈւ-ի համատեղ զորավարժությունների անցկացման ծրագիր են մշակում՝ արեւելյան Միջերկրականում կայունության ամրապնդման ջանքերի շրջանակում: Այս մասին Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամնենոսը հայտնել է Անկախության օրվա առթիվ Կիպրոսում անցկացված ռազմական շքերթի ընթացքում:

AP-ն նշում է, որ 16 տարում առաջին անգամ շքերթին հունական ռազմական օդանավեր են մասնակցում:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ կղզու վերամիավորման ջանքերը չեն դադարեցվի, չնայած այս տարվա հուլիսին թուրք կիպրոսցիների հետ խաղաղ բանակցությունների ձախողմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ