News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Air France ավիաընկերության Airbus А-380 օդանավը, որը Փարիզից Լոս Անջելես էր ուղեւորվում, Կանադայի ռազմաբազայում հարկադիր վայրէջք է կատարել: Պատճառը օդանավի 4 շարժիչներից մեկի խափանումն էր, փոխանցում է RFI-ն:

Air France ավիաընկերությունից France Presse գործակալությանը հայտնել են, որ Փարիզից օդանավի թռչելուց մի քանի ժամ հետո, երբ այն Գրենլանդիայի երկնքում էր, օդաչուները շարժիչի խափանման մասին ազդանշան են ստացել: Նրանք շտապ վայրէջք կատարելու որոշում են ընդունել: Արդյունքում օդանավը վայրէջք է կատարել Կանադայի Լաբրադոր թերակղզում, Goose Bay ռազմաբազայում: Օդանավում 520 մարդ է եղել (496 ուղեւոր եւ անձնակազմի 24 անդամ): Վայրէջքը հաջող է կատարվել: Բոլոր ուղեւորները նշանակման վայր են մեկնել 2 Բոինգներով (В-777 եւ В-737):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ