News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսպանիայի ԱԳ նախարարը կարծում է, որ Կատալոնիայում հանրաքվեի ընթացքում ուժի կիրառումը «տհաճ» էր, սակայն «համաչափ» էր:

Իսպանիայի ԱԳ նախարար Ալֆոնսո Դաստիսը բռնության համար պատասխանատվությունը դրել է Կատալոնիայի առաջնորդ Կարլես Պուջեմոնթի եւ նրա կառավարության վրա: «Եթե մարդիկ պնդում են, որ պետք է օրենքն անտեսել, եւ անել այն, ինչն ապօրինի եւ հակասահմանադրական էր հայտարարվել, իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է օրենքը պահպանեին»,- ասել է Իսպանիայի ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ «սա ուժի համաչափ կիրառում էր, չափից ավելի բռնություն չի եղել, սա իրավիճակի արձագանքն էր, որին ոստիկանները բախվել են, երբ նրանց թույլ չեն տվել իրենց աշխատանքն իրականացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ