News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դուբայի նոր տեսարժան վայրը՝ աշխարհի ամենամեծ շրջանակը, կբացվի այս տարվա նոյեմբերին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

43.6 մլն դոլար արժողությամբ նախագիծը մեկնարկել էր 2013–ին եւ պետք է պաշտոնապես բացվեր 2015–ին, սակայն հետաձգվել էր։

Շրջանակի բարձրությունը 150 մ է, իսկ լայնությունը՝ 93 մ։ Այն գտնվում է Zabeel Park զբոսայգում եւ իր ձեւով լուսանկարի կամ կտավի շրջանակ է հիշեցնում։ Դրա մի կողմից տեսարան է բացվում դեպի ժամանակակից Դուբայ, իսկ մյուս կողմից՝ դեպի հին քաղաք։

Շինության առաջին հարկում ցուցասրահ է տեղակայված։ Բնապատկերային վերելակը այցելուներին վերեւ է բարձրացնում, որտեղից նրանք կարող են վայելել քաղաքի տեսարանը։ Շրջանակի աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչեւ տարեվերջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ