News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիության եւ Հայաստանի հարաբերություններն ավելի են բարելավվել։ Այս մասին հոկտեմբերի 2-ին Երեւանում ասել է ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը։

ԵՄ հանձնակատարը հաստատել է համագործակցության ոլորտների մասին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բառերը։ «Մեր շահերից է բխում ունենալ ուժեղ եւ կայուն Հայաստան»,– ասել է Հանը։ Հիշեցնելով, որ մոտ ժամանակներս սպասվում է համապարփակ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը՝ հանձնակատարը նշել է, որ դա թույլ կտա խորացնել համագործակցությունը։ Իր բնույթով դա տարածաշրջանում առաջինն է։ Հանձնակատարի խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանի երկրներից առաջինն է հաստատում համագործակցության առաջնայնությունը, եւ ԵՄ–ն շահագրգռված է դրա բարեհաջող իրականացմամբ նաեւ այն պատճառով, որ դա կարող է օրինակ ծառայել այլ համաձայնագրերի համար։

«Համաձայնագիրը կոչված է ցույց տալու, որ Հայաստանի համար հնարավոր է լինել ԵՏՄ անդամ եւ միաժամանակ զարգացնել համապարփակ համագործակցությունը ԵՄ–ի հետ եւ օրինակ ծառայել ուրիշներին»,– նշել է Հանը։

Առեւտուրը, սպասարկումը, ձեռնարկությունների ստեղծումը, պետգնումներն ու մշակութային սեփականությունը, ահա համագործակցության ոլորտները Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ։ Սահմանվել է նաեւ ներդրումների շրջանակը՝ կրթություն եւ նորարարություններ։ «ԵՄ–ն կշարունակի տնտեսական սուբյեկտներին լրջագույն աջակցությունը»,– ասել է նա։ Այս ենթատեքստում նա հատկապես նշեց ազգային արժույթով վարկավորումը։

Հանի խոսքով՝ Բրյուսելում  նոյեմբերի 24–ին կայանալիք գագաթնաժողովը վկայում է այն մասին, թե ինչ կարեւորություն են տալիս կազմակերպության անդամները դրա անցկացմանը։ «ԵՄ–Հայաստան հարաբերությունները ավելի են բարելավվել։ Ընտրությունները դրա վկայությունն են, սակայն դեռ հետագա առաջընթացի տեղ կա։ Մեր ընդհանուր շահերից է բխում կայուն հարեւանությունը։ Դա կբերի բարգավաճում եւ խաղաղություն։ Քաղաքացիներն արժանի են դրան»,– ասել է Հանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ