Ոստիկանությունը պարզել է տղամարդու ինքնությունը, որը Լաս Վեգասում խաղատան մոտ հրաձգություն էր սկսել։ Նա 65-ամյա Սթիվեն Փեդոքն է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հրաձիգը իրավապահների կողմից վնասազերծվել է, փոխանցում է Life-ը:
Նշենք, որ ներկայումս Լաս Վեգասում որոնում են 114B40 պետհամանիշով Hyundai Tucson-ը եւ 79D401 պետհամարանիշով Chrysler Pacifica-ն: Նախնական տեղեկություններով՝ հանցագործի ծանոթուհին կարող էր փախուստի դիմել այս մեքենաներից մեկով: