News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը Իսպանիայի իշխանություններին կոչ է արել երկխոսություն սկսել առանց նախապայմանների, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նախօրեին կայացած հանրաքվեի ժամանակ կատալոնացիների 90 տոկոսը կողմ էր արտահայտվել անկախացմանը։ Մադրիդը հանրաքվեն ապօրինի է ճանաչել։

«Մենք առաջարկում էինք երկխոսություն սկսել առանց նախապայմանների եւ երբեք պատասխան չենք ստացել։ Ես ցավում եմ, քանի որ անհրաժեշտ է նստել սեղանի շուրջ եւ խոսել այն մասին, ինչը բոլորին մտահոգում է։ Վարչապետ Ռախոյը հիմա պետք է գոնե հայտարարի այն մասին, թե պատրաստ են նրանք միջնորդության։ Մենք՝ այո։ Եվ նրանք պետք է նույնպես պատասխանեն, այդ ժամանակ մենք կարող ենք խոսել եւ պայմանավորվել հանդիպման մասին»,– ասել է Պուչդեմոնը եւ նշել, որ Ռախոյի հետ դեռ ոչ մի շփում չի եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ