Մի շարք զարգացած երկրներ մեծ արտաքին պարտք ունեն, եւ դա սարսափելի չէ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը։
Դիտարկմանը, թե ֆինանսների նախարար Վարդան Արամյանն օրերս հայտարարեց, որ այս տարի արտաքին պարտքը կավելանա 400 մլն դոլարով, ներքինը՝ 30 միլիոնով, սա մտահոգի՞չ չէ, պատգամավորը պատասխանեց. «Մտահոգիչ չէ։ Շատ զարգացած երկրներում ՀՆԱ-ի եւ արտաքին պարտքի հարաբերակցությունը շատ ավելի վատ է, քան մեզ մոտ»:
Նրա խոսքով, պետությունը գումարները ներդնում է այնպիսի տեղերում, որտեղից ստացված տնտեսական արդյունքը միանգամից տեսանելի չէ. «Արտաքին պարտքի մեծ մասը ենթակառուցվածքների վրա է գնում, որի արդյունքը միանգամից չես կարող տեսնել»: